ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Վրաստանի ընդդիմադիր հեռուստաալիքները գործադուլից 3 ժամ անց վերսկսել են աշխատանքը, հայտնում է Sputnik Գրուզիան։
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի ընդդիմադիր հեռուստաալիքները դադարեցրել են հեռարձակումը՝ որպես աջակցություն Batumelebi-Netgazeti հրատարակչական խմբի հիմնադիր Մզիա Ամագլոբելիին:
Լրագրողը մեղադրվում է հունվարի 11-ին Բաթումիում տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու մեջ:
Քննության տվյալներով՝ Ամագլոբելին հարվածել է Բաթումի ոստիկանության պետ Իրակլի Դգեբուաձեին, ինչից հետո նրա դեմ քրեական գործ է հարուցվել։
Լրագրողն իր հերթին պնդում է, որ «պատահաբար դիպել է ոստիկանին՝ փորձելով ազատել ձեռքը, որը ուժեղ սեղմել էին»։ Նրան 4-7 տարվա ազատազրկում է սպառնում։