Սահմանագծման հայկական հանձնաժողովի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հաստատել էր տեղեկությունն այն մասին, որ սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա հունվարին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ սահմանագծման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում փոփոխություններ տեղի ունեցել:
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Ս.Գրիգորյանի փոխարեն նշանակվել է նույն վարչության առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանը:
Բացի այդ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանին փոխարինել է մեկ այլ փոխնախարար՝ Արմեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արմենպրեսին» տված հարցազրույցում հաստատել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը տեղի կունենա հունվարին:
Հանձնաժողովի վերջին նիստը կայացել է 2024 թվականի նոյեմբերի 1-ին: Այն հայ-ադրբեջանական սահմանին անցկացրել են երկու երկրների փոխվարչապետները՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը։ Նրանք մտքեր են փոխանակել հետագա սահմանազատման համար սահմանագծի հատվածների հերթականության հարցի շուրջ։ Գրիգորյանը և Մուստաֆաևը քննարկել են նաև տրանսպորտային հաղորդակցություններին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ Երևանն ու Բաքուն սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթը ստորագրել են 2024 թվականի օգոստոսի 30-ին։ Նույն թվականի սեպտեմբերի 26-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Ադրբեջանի հետ սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի մասին դրույթի (կանոնակարգի) նախագիծը ճանաչել է երկրի հիմնական օրենքին համապատասխան: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները նույնպես ստորագրել են կանոնակարգը: