ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. TikTok սոցիալական ցանցը «մաքուր հորինվածք» է անվանել ԱՄՆ-ում իր գործառնություններն իբր Իլոն Մասկին վաճառելու պլանավորման մասին հաղորդագրությունները:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ չինացի մենեջերները քննարկում են ԱՄՆ-ում TikTok -ի գործառնությունների կառավարումը Մասկին փոխանցելու հնարավորությունը:
«Չարժե այդ մաքուր հորինվածքի վերաբերյալ մեզանից մեկնաբանություններ ակնկալել», - ասվում է ընկերության հայտարարության մեջ:
2024 թվականի ապրիլին ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն ստորագրել է օրենք, որը, սոցցանցի աշխատանքն ընդհուպ արգելելու սպառնալիքով, նախատեսում է TikTok սոցցանցի անցումն ամերիկյան ընկերության կառավարմանը. ընդ որում, տվյալ օրենքը կարող է ուժի մեջ մտնել արդեն հունվարի 19-ից։
TikTok-ը կարճ տեսանյութեր ստեղծելու և դիտելու հավելված է, որը պատկանում է չինական Bitte Danke ընկերությանը: Այն գործարկվել է 2018 թվականին։