ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Գավառում 12 մլն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են գողացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 13-ին Գավառ քաղաքի բնակիչ 77-ամյա տղամարդը զանգահարել է ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ ոսկյա զարդերի իր խանութից մոտ կես ժամով բացակայել է` սրահի դուռը բաց թողնելով մտել մոտակա մթերային խանութ: Այդ ընթացքում նրա խանութից գողացել են 12 մլն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր։
Նշվում է, որ տղամարդը մի քանի ոսկյա զարդ գտել է խանութի մոտակայքում:
Ոստիկանները գողություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և Գեղարքունիքի մարզային վարչություն են տեղափոխվել Գավառի բնակիչ 58-ամյա մի տղամարդու։
Բաժնում նա հայտնել է, որ գողությունը կատարել է ինքը, իսկ գողոնը թաքցրել իր բնակարանում:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գավառի քննչական բաժին: