ԱԹՍ-ների հարձակումից հետո Էնգելսում միջհամայնքային մակարդակի արտակարգ դրություն է մտցվել

Ռոման Բուսարգինը Էնգելսում օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել
Տարածաշրջանի ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ այսօր անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով վնաս է հասցվել Սարատովի և նրա արբանյակ Էնգելս քաղաքի երկու արդյունաբերական ձեռնարկություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Սարատովի մարզում միջհամայնքային մակարդակի արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցվել Էնգելս քաղաքում, որտեղ ԱԹՍ-ների հարձակումից հետո կան ավերածություններ, հայտնել է մարզպետ Ռոման Բուսարգինը:

«Էնգելսում օպերատիվ շտաբի նիստ եմ անցկացրել։ Մասնագետների հետ քննարկել ենք ստեղծված իրավիճակը, նրանք ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ։ Որոշվել է մտցնել միջհամայնքային մակարդակի արտակարգ դրության ռեժիմ, որն անհրաժեշտ է ծառայությունների օպերատիվ փոխգործակցության և բռնկումները վերացնելու նպատակով բոլոր ուժերի և միջոցների համախմբման համար: Տեղում համակարգման պատասխանատու է նշանակվել մարզային անվտանգության վարչության պետ Յուրի Յուրինը»,-գրել է Բուսարգինը տելեգրամյան ալիքում։

Ավելի վաղ Բուսարգինը հայտնել էր, որ անօդաչու թռչող սարքերի այսօրվա զանգվածային հարձակման հետևանքով ավերածություններ կան Սարատովի և նրա արբանյակ Էնգելս քաղաքի երկու արդյունաբերական ձեռնարկություններում, հակաօդային պաշտպանության միջոցներով վերացվել են մեծ թվով թիրախներ, տուժածներ չկան: Մարզի ղեկավարը նշել է, որ արտակարգ իրավիճակների ծառայությունները զբաղվում են Էնգելսի ձեռնարկությունում հրդեհի վերացմամբ, իսկ Սարատովի արդյունաբերական ձեռնարկության հրդեհը մարվել է:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։