Տարածաշրջանի երկրները իրենք պետք է լուծեն բոլոր խնդիրները իրենց անմիջական հարևանների հետ. մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը`խոսելով Հարավային Կովկասում անվտանգության մասին։
«Երբ ասում են` ԵՄ առաքելությունն ապահովելու է անվտանգությունը ՀՀ Սյունիքի մարզում, դա այնքան էլ պարզ չէ։ Այդ իսկ պատճառով էլ աջակցություն ստացավ «3+3»` Հարավային Կովկասի երկրները և նրանց հարևանները նախաձեռնությունը»,– նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։