ՀԱՊԿ առաքելությունից հրաժարվելը ՀՀ–ի ինքնիշխան որոշումն էր. Սերգեյ Լավրով

Sputnik
Հայաստանը թեև չի մասնակցում ՀԱՊԿ–ի հավաքներին և միջոցառումներին, բայց կոնսենսուս պահանջող որոշումների վրա վետո չի դնում. Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, պատասխանելով ՀԱՊԿ–ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին հարցին, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Դեռ 2022–ի աշնանը մենք համաձայնեցրինք ՀԱՊԿ առաքելության ուղարկումը ՀՀ, այնպիսի առաքելության, որը զսպիչ դեր կունենար սահմանին, բայց այն ժամանակ մեր հայ կոլեգաները վերջին պահին հրաժարվեցին»,– ասել է ռուսաստանցի պաշտոնյան։