Ինստիտուցիոնալ ներդրողներին առայժմ մտահոգում են Հայաստանի անվտանգության խնդիրները․ Արշակ Հակոբյան

Sputnik
Հայաստանի տնտեսությունն ունի չիրացված մեծ ներուժ։ Բայց զարգացման համար չկան անհրաժեշտ ծրագրեր, քանի որ չկան նաև ինստիտուցիոնալ ներդրողներ. Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում կարծիք է հայտնել տնտեսագետ Արշակ Հակոբյանը։
«Այսօր Հայաստանում, բացառությամբ շինարարության ոլորտի, բացակայում է ինստիտուցիոնալ ներդրողների երևույթը։ Դրա համար նախ պետք է լուծել մեկ քաղաքական հարց՝ ապահովել երկրի անվտանգությունը։ Մնացածը տեխնիկական խնդիրներ են», - ասել է փորձագետը։