Հարավային տաք ժողովուրդ ենք, քննարկումները բուռն են. Անահիտ Ավանեսյան

Sputnik
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է անցած շաբաթ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստից հետո մամուլում տարածված լուրերին` պատգամավոր Հայկ Սարգսյանի և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև տեղի ունեցած վեճի ու քաշքշուկի մասին։ Ըստ մամուլի` հենց Անահիտ Ավանեսյանն է միջամտել վեճին` փորձելով կանխել այն, բայց դա նրան չի հաջողվել։
Պատասխանելով լրագրողների հարցին` նախարարն այսօր հաստատել է լուրը` միաժամանակ նշելով, որ քննարկումը բուռն է եղել, բայց կռվի մասին լուրերը չափազանցված են։
«Հարավային տաք ժողովուրդ ենք, քննարկումները բուռն են»,– ասել է Ավանեսյանը։