Մի շարք կոսմետոլոգիական կենտրոններ զրկվել են լիցենզիաներից. Անահիտ Ավանեսյան

Sputnik
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան այսօր հրավիրված ասուլիսում խոսել է կոսմետոլոգիական կենտրոնների պարտադիր լիցենզավրման գործընթացի մասին` նշելով, որ կառավարությունը նախատեսում է խստացնել դրանց ներկայացվող պարտադիր պահանջները։
Մասնավորապես` բժշկական միւջամտություն իրականացնող կենտրոնները պարտադիր պետք է ունենան վերակենդանացման բաժանմունքներ ու անհրաժեշտ մասնագետներ։
Նախարարը հայտնել է, որ մի շարք կլինիկաներ վերահսկողության խստացման արդյունքում արդեն իսկ զրկվել են նախկինում ստացած լիցենզիաներից։