Դեղատունը չունի որևէ շահագրգռվածություն դեղատոմսի կանոնին չհետևելու համար. Անահիտ Ավանեսյան

Sputnik
2025թ–ին առողջպահության ոլորտի կարևոր գործընթացներից է լինելու ոլորտի թվայնացումը։ Պետպատվերի և ապահովագրության փոխհատուցումները տրվելու են բացառապես էլեկտրոնային ախտորոշումների հիման վրա, դեղամիջոցների վաճառքն էլ իրականացվելու է էլեկտրոնային դեղատոմսերով. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Դեղատունը չունի որևէ շահագրգռվածություն դեղատոմսի կանոնին չհետևելու համար»,– ասել է Ավանեսյանը` հավելելով, որ տնտեսվարողը այս գործընթացի հետևանքով ֆինանսական լրացուցիչ ծախս չի իրականացնելու։