Ունեմ զուտ աշխատանքային հարաբերություններ. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` պատասխանելով իր և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հարաբերությունների մասին լրագրողների հարցերին։
Նախարարը չի հերքել, որ Աննա Հակոբյանի հետ հանդիպումներ ունեցել է, բայց միայն միջոցառումների շրջանակներում` ի պաշտոնե։