Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար առաջադրվող նախապայմանների թվում Բաքուն պարբերաբար առաջ է քաշում նաև Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Մայր օրենքի փոփոխությունների գործընթացին` վստահեցնելով, որ խաղաղության օրակարգին առնչվող հարցերի հետ կապված Սահմանադրությունում փոփոխություն անելու անհրաժեշտություն չկա և գործող Սահմանադրության փոփոխությունը պայմանավորված չէ այլ երկրի պահանջով։