Կառավարության անցած շաբաթվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իրականացված ավիացիոն բարեփոխումների արդյունքում այսօր Հայաստանի քաղաքացիները նախընտրում է շաբաթ-կիրակի ոչ թե Ջերմուկում սուրճ խմել, այլ Հռոմում, Ֆրանկֆուրտում, Բրյուսելում։
Ոլորտի մասնագետները, սակայն, կառավարության ղեկավարի լավատեսությունը չեն կիսում։ Նրանց կարծիքով` Հայաստանում ավիացիայի նկատմամբ պարզունակ ու անլուրջ մոտեցում կա. որքան հնարավոր է շատ թռչել ու շատ փող աշխատել։
«Շատ հարցեր կլուծվեն, եթե մենք ունենանք մեր ազգային ավիափոխադրողը։», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ավիացիայի ոլորտի փորձագետներից մեկը, ով չի ցանկացել բացահայտել իր անունը։