Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

«Թուրքական հոսքի» վրա հարձակվելու Կիևի փորձը էներգահաբեկչության շարունակությունն է. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կիևը հունվարի 11-ին փորձել է դրոններով հարձակվել Անապայի մոտակայքում «Թուրքական հոսքի» կոմպրեսորային կայանի վրա՝ եվրոպական երկրներ գազի մատակարարումը դադարեցնելու համար, բոլոր ԱԹՍ-ները խոցվել են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գայ-Կոձոր բնակավայրում գտնվող «Ռուսկայա» կոմպրեսորային կայանի վրա Կիևի ռեժիմի հարձակման փորձը, ըստ էության, էներգետիկ ահաբեկչության գծի շարունակությունն է: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Կիևը հունվարի 11-ին փորձ է արել 9 ԱԹՍ-ի օգնությամբ հարձակվել Կրասնոդարի երկրամասում, Անապայի մոտակայքում գտնվող «Թուրքական հոսքի» կոմպրեսորային կայանի վրա՝ եվրոպական երկրներ գազի մատակարարումը դադարեցնելու նպատակով, բոլոր ԱԹՍ-ները խոցվել են:
«Կրասնոդարի երկրամասի Գայ-Կոձորում «Ռուսկայա» կոմպրեսորային կայանի վրա հարձակվելու Կիևի ռեժիմի շաբաթ օրվա փորձը, ըստ էության, էներգետիկ ահաբեկչության գծի շարունակությունն է, որին Կիևը վաղուց է հետևում՝ անդրօվկիանոսյան բարեկամների հսկողության ներքո»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ «սա նոր, եվրոպական սպառողների համար շատ վտանգավոր օղակ է «Հյուսիսային հոսք»-ում պայթյունների հետ կապված քայլերի, դիվերսիաների կազմակերպման գործողությունների շղթայում։ Դրանք են՝ գազի տարանցման կանգնեցումը, Սուջայում կոմպրեսորային կայանների կանգնեցումը և այլն և այլն»։
«Այս ամենի շահառուն ԱՄՆ-ն է, որը զգալիորեն մեծացնում, հետևողականորեն ավելացնում է հեղուկ գազի մատակարարումը եվրոպական շուկաներ։ Ընդ որում՝ այդ գազը վաճառվում է շատ, շատ բարձր գներով»,-ասել է Պեսկովը։
Նա հիշեցրել է, որ այդ մասին հունվարի 12-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ, ինչպես նաև «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն իր գործընկերոջ՝ թուրքական Botas ընկերության հետ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես ՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները