Իրանը Հարավային Կովկասի խաղաղության համար կօգտագործի բոլոր հնարավորությունները․ ԱԳՆ

Էսմայիլ Բաղայի
Էսմայիլ Բաղային մեկնաբանել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի՝ վերջերս Բաքու և Երևան կատարած այցերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Իրանը բոլոր հնարավորությունները կգործարկի Հարավային Կովկասում անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս հայտարարությունն արել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի՝ վերջերս Բաքու և Երևան կատարած այցերը։
Ինչպես նշել է Բաղային, Ահմադիանի այցը նախապես ծրագրված էր, և դա պետք է դիտարկել Իրանի համար Հարավային Կովկասի կարևորության համատեքստում: ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ այդ անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները՝ առանց երրորդ ուժերի միջամտության։
Երևանի համար նպատակահարմար չի լինի «3+3»-ը դարձնել Բաքվի հետ բանակցային հարթակ․ Միրզոյան
Պաշտոնյայի խոսքով` խնդիրը շատ առումներով կարող են լուծել «3+3»-ի պես ձևաչափերը՝ Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ (Թբիլիսին առայժմ հրաժարվում է հանդիպումներին մասնակցելուց)։ Ձևաչափի շրջանակում արդեն 3 հանդիպում է կայացել։
Մոսկվան աշխատում է «3+3» ձևաչափը լիարժեք կառույցի վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ