ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Իրանի և ՌԴ-ի միջև ռազմավարական համապարփակ համագործակցության մասին պայմանագիրը ներառում է 47 հոդված և ընդգրկում է երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտները: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այդ պայմանագիրը պարունակում է ներածական մաս և 47 հոդված։ Այն ստորագրելու և իրագործելու դեպքում մեր երկրների միջև համագործակցության մակարդակը զգալիորեն կբարձրանա բոլոր ոլորտներում»,– նշել է Ջալալին։
Ավելի վաղ Ռուսաստանն ու Իրանը համաձայնեցրել էին համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը:
Անցած տարվա դեկտեմբերին Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել էր, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին կայցելի Ռուսաստանի մայրաքաղաք և իր այցի ընթացքում պայմանագիր կստորագրի, որը կփոխարինի երկրների միջև փոխհարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների մասին գործող փաստաթուղթը, որը ստորագրվել է դեռևս 2001 թվականին Մոսկվայում: