ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հայաստանը մտադիր է դիմել Եվրասիական տնտեսական միությանը՝ խնդրելով երկարաձգել եղեգնաշաքարի հումքի ներմուծման արտոնությունները: Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելիս Հայաստանը 10 տարի ժամկետով ստացել էր եղեգնաշաքարի անմաքս ներկրման իրավունք: Այժմ ՀՀ իշխանությունները ցանկանում են այս արտոնությունը երկարացնել աջակցելու համար շաքարի տեղական արտադրություններին, որոնք աշխատում են հիմնականում Բրազիլիայից ներմուծվող հումքով:
Ըստ վիճակագրության՝ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում շաքարի արտադրությունը կազմել է 8,3 մլրդ դրամ, ինչը մոտ 4%-ով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշներից։