Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագծին: Այս որոշմանը անմիջապես արձագանքեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ հայտարարելով, որ Եվրամիությունն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հայտարարեց, որ ՀՀ կառավարության օրակարգում ԵԱՏՄ–ից դուրս գալու հարց չկա։
Հնարավո՞ր է ԵՄ–ԵԱՏՄ համադրությունը, ի՞նչ է սպասում Հայաստանի տնտեսությանը, եթե երկիրը հայտնվի ԵԱՏՄ-ից դուրս։ Հունվարի 14-ին` ժամը 13.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս և այլ հարցերի կպատասխանի փորձագետ-տնտեսագետ Արշակ Հակոբյանը։
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։