«Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչը նոր ֆուտբոլային ակումբ է գլխավորում

Ալեքսանդր Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Ալեքսանդր Գրիգորյանն արդեն առաջին մարզումն է անցկացրել նոր ակումբում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորում է մեդիա լիգայի «ՍինԴեկատ» ակումբը։ Տեղեկությունը հայտնում է Եկատերինբուրգի ֆուտբոլային թիմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Գրիգորյանն արդեն առաջին մարզումն է անցկացրել նոր ակումբում։
«Ես փչացած մարզիչ չեմ, ֆուտբոլը միշտ ընկալել եմ որպես սիրելի զբաղմունք և աշխատել եմ տարբեր թիմերի հետ միայն այն պատճառով, որ սիրում եմ ֆուտբոլը»,– ասել է Գրիգորյանը։
Նշենք, որ մարզչական կարիերայի ընթացքում Գրիգորյանը գլխավորել է տարբեր առաջնությունների ավելի քան 20 թիմ։ «Ալաշկերտն» էլ իր գլխավորության ժամանակ դարձել է Հայաստանի չեմպիոն։
Ուղղակի հիասթափված եմ. Ալեքսանդր Գրիգորյանը խոսել է Երևանի «Արարատի» մասին