Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ-ի կազմում․Աշոտյան

Sputnik
«Ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան Եվրամիության անդամ դառնա»,-հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Կարծում եմ՝ ժամանակն է, որ Եվրամիության՝ Հայաստանի իրական բարեկամները հայ ժողովրդին ուղիղ ասեն իրականությունը, ճիշտը՝ Հայաստան, ցավոք, թե բարեբախտաբար՝ սա կապ չունի, բայց երբեք չի լինելու ԵՄ-ի կազմում, և սա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է»․-հավելել է Աշոտյանը։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հավանականությանը, Աշոտյանը նշել է, որ ներկա իշխանությունները կարողացել են մսխել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունն Արցախի հարցում, հիմա էլ հասել են գեոպոլիտիկ ժառանգությանը։