ԵԱՏՄ-ից դուրս գալը բազմաթիվ ռիսկեր է պարունակում.Հովհաննիսյան

Sputnik
«Թեև ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա, այդուհանդերձ ֆինանսների նախարարությունը հաշվարկում է միությունից դուրս գալու հնարավոր ռիսկերը».-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Մենք շատ տարբեր հաշվարկներ ունենք։ Որոշ հաշվարկներ ունենք նաև այդ հարցերի հետ կապված։ Բոլոր ռիսկերը գնահատում ենք և հաշվի ենք առնում։ Մենք տարբեր սցենարներ ենք քննարկում, տարբեր հարցեր, մեր աշխատանքային պրակտիկան է դիտարկել բազմաթիվ տարբեր ռիսկեր։ Ունենք տարբեր վերլուծություններ, թե ինչ կլինի այս կամ այն պարագայում»,- մանրամասնել է նախարարը։
Լրագրողի հարցին, թե ԵԱՏՄ-ից դուրս գալն ինչ ռիսկեր է պարունակում, Հովհաննիսյանը պատասխանել է` բազմաթիվ։