Մինչև հունվարի 14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ․Սուրենյան

Sputnik
Անցած շաբաթ Կապանում ու Դիլիջանում օդի ջերմաստիճանը եղել է +14․․․+15 աստիճան, իսկ Աշոցքում -11 աստիճան։ Երևանում էլ մի պահ թվաց, թե ձյուն է գալիս, սակայն «Հիդրոօդերևութաբանության ու մոնիտորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը պարզաբանեց, թե դա բոլորովին էլ ձյուն չէ։
Ըստ մասնագետի՝ այդ տեղումները առաջանում են հանրապետությունում ձևավորված ինվերսիոն մառախուղի շերտից: Այդ երևույթները կոչվում են կոնդենսացիա (գոլորշի վիճակից անցում հեղուկ վիճակի՝ առաջանում են կաթիլների տեսքով), սուբլիմացիա (գոլորշի վիճակից 0°C-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում անցում պինդ վիճակի՝ առաջանում են փաթիլների տեսքով):
«Հիդրոօդերևութաբանության ու մոնիտորինգի կենտրոնի» փոխտնօրեն Գագիկ Սուրենյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում կանխատեսել է, որ այս շաբաթ առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև հունվարի 14-ը։