ԵՄ գնալու քայլերը Հայաստանի համար կարող են կործանարար լինել ու տանել երկիրը «ուկրաինացման»․Մարուքյան

Sputnik
Կառավարությունը գործադիրի նախորդ նիստում դրական դիրքորոշում է արտահայտել «Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի վերաբերյալ։ Օրինագիծը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով։
Նիկոլ Փաշինյանի խոսքով` օրենքի ընդունման պարագայում, անհրաժեշտ է գործողությունների որոշակի պատկերացում ունենալ մինչև պոտենցիալ հանրաքվե անել-չանելու կետը։ Ըստ վարչապետի` պատկերացումը հետևյալն է, որ այս օրենքի ընդունումից հետո, Եվրամիության հետ պետք է քննարկվի այն ճանապարհային քարտեզը, որն իրենք են պատկերացնում և որը Հայաստանն է պատկերացնում, և միասին ճանապարհային քարտեզ մշակեն:
Փաշինյանը 2023 թվականին Եվրոպական խորհրդարանում իր ելույթում ասել էր, թե Հայաստանը պատրաստ է Եվրամիությանն այնքան մոտ լինել, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անհանգստություն է հայտնել, որ Եվրամիությանն անդամակցելու` իշխանությունների քայլերը Հայաստանի համար կարող են կործանարար լինել ու տանել երկիրը «ուկրաինացման»։