Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը ինքնաթիռներ չի ընդունում

Դեպի Սանկտ Պետերբուրգ չվերթեր իրականացնող 33 ինքնաթիռ վայրէջք է կատարել պահեստային օդանավակայաններում
Sputnik
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի աշխատանքի դադարեցումը վատ եղանակի պատճառով, նախապես, կտևի մինչև Մոսկվայի ժամանակով 13.20-ը, այլ օդանավակայաններ են մեկնել արդեն 33 ինքնաթիռ, հայտնել է «Ռոսավիացիան»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիրակի առավոտյան թռիչքուղիները ձյունից մաքրելու համար Պետերբուրգի օդանավակայանը դադարեցրել է ինքնաթիռներ ընդունել և ուղարկել։

«Օդանավակայանը ժամանակավորապես (նախապես ՝ մինչեւ Մոսկվայի ժամանակով 13.20 - ը) չվերթեր չի ուղարկում եւ չի ընդունում»,-ասված է գերատեսչության Telegram-ալիքում:

Մոսկվայի ժամանակով ժամը 12: 35-ի տվյալներով՝ դեպի Սանկտ Պետերբուրգ չվերթեր իրականացնող 33 ինքնաթիռ վայրէջք է կատարել պահեստային օդանավակայաններում, առաջին հերթին ՝ Մոսկվայում: