ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Կալինովո և ԴԺՀ-ի Յանտարնոյե բնակավայրերը։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Բացի այդ, նրանք հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի երեք մեքենայացված բրիգադներին և տարածքային պաշտպանության բրիգադի կենդանի ուժին և տեխնիկային Խարկովի մարզի Զագրիզովո, Զապադնոյե, Զագորույկովկա, Դվուրեչնայա բնակավայրերի շրջաններում, ԴԺՀ-ի Իվանովկա և Տորսկոյե բնակավայրերում։
Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են երեք մարտական զրահապատ մեքենա, այդ թվում՝ ԱՄՆ արտադրության M113 զրահամեքենա, չորս ավտոմեքենա, վեց հրետանային զենք և երկու «Անկլավ» ռադիոէլեկտրոնային պայքարի կայան: «Ոչնչացվել է զինամթերքի երկու պահեստ»,-նշել են ՌԴ ՊՆ-ում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։