Հրդեհ Երևանում՝ Հյուսիսային պողոտայի սուպերմարկետի պահեստում

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական չորս մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Երևանի Հյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի («Պարմա» - խմբ.) պահեստային հատվածում։
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Հրդեհի ահազանգը ստացվել է Ժամը 08:34-ին։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:00-ին, մարվել՝ 09:28-ին: Սուպերմարկետի պահեստային հատվածում (մոտ 10 քմ) այրվել են պարենային ապրանքներ (մոտ 4 խմ), էլեկտրական լարեր (մոտ 5 գմ) և ջերմահարվել՝ 2 սառնարան: