ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Հունվարի 11-ին 17 ու 18 տարեկան երկու լեռնագնաց Ծաղկաձորի ճոպանուղու վերջին կայանից ոտքով մեկնել են դեպի Բջնի գյուղ ու չեն կարողացել ինքնուրույն իջնել։
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ահազանգը Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է հունվարի 11-ին, ժամը 19:24-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից Բջնի գյուղ ընկած հատվածից Տ․ Ջ․-ին (ծնված 2007 թ.) և Ա․ Մ․-ին (ծնված 2008 թ.) անվնաս իջեցրել են և տեղափոխել անվտանգ տարածք։
Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից Բջնի գյուղ ընկած հատվածից Տ․ Ջ․-ին (ծնված 2007 թ.) և Ա․ Մ․-ին (ծնված 2008 թ.) անվնաս իջեցրել են և տեղափոխել անվտանգ տարածք։