ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում ԱԹՍ-ները մխրճվել են 2 բազմաբնակարան շենքերի մեջ։ Տեղեկությունը հայտնում է մարզպետի պաշտոնակատար Եվգենի Պերվիշովը
«Մի քանի մարդ է տուժել ապակիների բեկորներից, հրդեհներ չկան»,– ասել է նա։
Անապայի իշխանություններն էլ հայտնել են, որ ԱԹՍ–ների գրոհի հետևանքով քաղաքում տուժածներ և ավերածություններ չկան, բայց հարձակման վտանգը պահպանվում է։
Հիշեցնենք` Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՕՊ համակարգերն այս գիշեր 85 ուկրաինական ԱԹՍ են չեզոքացրել։
2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։