ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ուկրաինական երկու ԱԹՍ-ների գիշերային հարձակումից հետո Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում արտակարգ դրություն Է հայտարարվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով մարզի կառավարությանը։
Ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով տուժել է յոթ մարդ, բոլորին օգնություն է ցուցաբերվել։ Բացի այդ, վնասվել են երկու բազմաբնակարան շենքեր, կոտրվել են պատուհանները, վնասվել են պատշգամբները։
«Այժմ քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, օպերատիվ շտաբ է գործում», - հայտնել են Տամբովի մարզի կառավարությունից:
Իշխանությունները հավելել են, որ տուժած բնակարանների բնակիչները տեղավորվել են հարազատների մոտ։