ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Սոչիում այսօր առավոտյան մի քանի ժամվա ընթացքում մի քանի փոքր երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սոչիի սեյսմոլոգիական կայանի ղեկավար Ելենա Կարպովիչը:
«Վերջին մի քանի ժամվա ընթացքում տեղի է ունեցել երկրաշարժերի շարք, ամենաուժգինը` 3.5 մագնիտուդով, գրանցվել է ժամը 04։47-ին»,- ասել է նա։
Մասնագետը հայտնել է, որ ստորգետնյա ցնցումների մոտավոր օջախը գրանցվել է լեռներում՝ Լազարևսկի շրջանի ուղղությամբ, Բիտխա միկրոշրջանից մոտ 20 կմ հեռավորության վրա:
Նշվում է, որ երկրաշարժերի պատճառ է դարձել Կովկասի երիտասարդ լեռների աճը: