ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Երևանի ժամանակով 15:30-ին Սարատովի «Գագարին» օդանավակայանում վերացվել են չվերթերի սպասարկման սահմանափակումները: Տեղեկությունը հայտնում է Ռոսավիացիան։
«Սահմանափակումների գործողության ընթացքում դեպի Սարատով չվերթ իրականացնող 2 ինքնաթիռ վայրէջք են կատարել պահեստային օդանավակայաններում»,– ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայից և Երևանից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են Սամարայի և Վոլգոգրադի պահեստային օդանավակայաններ, քանի որ Սարատովի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ էին մտցվել քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար: