ՌԴ 3 քաղաքների օդանավակայաններում չվերթերի ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել

Օդանավակայան
Օդանավակայան
Օդանավակայանները որոշ ժամանակ չվերթեր չեն սպասարկի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ռուսաստանի 3 քաղաքների օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոսավիացիային։
«Այսօր առավոտյան ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի, Նիժնեկամսկի և Ուլյանովսկի օդանավակայաններում»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ Ռոսավիացիայի` դա արվել է թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
ՀՕՊ համակարգերն այս գիշեր 85 ուկրաինական ԱԹՍ են չեզոքացրել. ՌԴ ՊՆ