Պետք չէ տնտեսությունը խառնել քաղաքականության հետ.Մանասյան

Sputnik
Որքան էլ Հայաստանի այսօրվա իշխանությունները ձգտում են երես թեքել Ռուսաստանից ու շրջվել դեպի Եվրամիություն, այդուհանդերձ, գոնե տնտեսական տեսանկյունից, Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության գերակա ուղղությունը մնում է Ռուսաստանը։
Տնտեսության դիվերսիֆիկացումը կարևոր գործիք է, սակայն պետք է հաշվի առնել բոլոր հնարավոր ռիսկերը, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է «Մանասյան գրուփ» բիզնես-կրթական, խորհրդատվական կենտրոնի հիմնադիր, բիզնես փորձագետ Հայկ Մանասյանը։ Նրա խոսքով` Հայաստանի տնտեսական զարգացումը Եվրամիության երկրների հետ կապելու գաղափարը առավելապես պոպուլիզմ է։
«Պետք չէ տնտեսությունը խառնել քաղաքականության հետ».-ասում է Մանասյանը։