Այդ գործընթացը չի նշանակում, որ Հայաստանը տեսանելի ապագահում կդառնա ԵՄ-ի անդամ։

Sputnik
Հունվարի 9-ի երբ կառավարության նիստում հավանություն տրվեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և այն ուղարկվեց խորհրդարան, Մոսկվայից արձագանքը չուշացավ։
Ռուսաստանի փոխվարչապետներից Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, թե Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը անհամատեղելի են, և, որ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության նախագիծը երկրին կանգնեցնում է ընտրության առաջ։
Ըստ Օվերչուկի` ԵԱՏՄ-ի հետ Երևանի հարաբերությունների խզման դեպքում Հայաստանում կբարձրանան էներգիայի և պարենի գները, իսկ հայկական ապրանքների արտահանումը կկրճատվի 80 տոկոսով:
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ԵՄ-ին անդամակցելուն միտված` քաղհասարակության նախաձեռնած գործընթացը չի նշանակում, որ Հայաստանը տեսանելի ապագահում կդառնա Եվրամիության անդամ։