ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ուկրաինական զորքերի կողմից ԴԺՀ-ում Սվետլոդարսկի հրթիռակոծության հետևանքով երկու կին է զոհվել, ևս 8 մարդ վիրավորվել է, այդ թվում ՝ դեռահաս աղջիկ, հայտնել է շրջանի ղեկավար Դենիս Պուշիլինը Telegram ալիքում:
Ավելի վաղ հանրապետության ղեկավարի և կառավարության վարչակազմի ՝ ռազմական հանցագործությունների փաստաթղթավորման հարցերով վարչությունը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը ժամը 7.20-ին և 14.10-ին ընդհանուր առմամբ 18 հրթիռ են արձակել Սվետլոդարսկի ուղղությամբ:
«Դեբալցևոյի օկրուգի Սվետլոդարսկ քաղաքում հակառակորդի կողմից 122 միլիմետր տրամաչափի ռեակտիվ հրետանու կիրառման հետևանքով զոհվելեն 1958 և 1948 թվականներին ծնված կանայք: Ծանր վիրավորվել են 2008 թվականին ծնված դեռահաս աղջիկ և 1964 թվականին ծնված կին, միջին ծանրության վնասվածքներ են ստացել 1968 թվականին ծնված կինը, 1998, 1975, 1970, 1960 և 1959 թվականներին ծնված տղամարդիկ», - գրել Է Պուշիլինը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար:
Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։