Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինուժը HIMARS-ով հարվածել է Դոնեցկի սուպերմարկետներից մեկին. երեք վիրավոր կա

Ուկրաիանական հարվածների հետևանքները. արխիվային լուսանկար
Դատելով հրթիռակոծության վայրում հայտնաբերված բեկորներից՝ Ուկրաինան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է կիրառել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ուկրաինացի զինվորականները հրթիռային հարված են հասցրել Դոնեցկի սուպերմարկետներից մեկին, ինչի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Հրթիռակոծվել է Դոնեցկի Կիևյան շրջանը։ Արկերից մեկն ընկել է Շախտյորսկայա հրապարակի մոտակայքում գտնվող սուպերմարկետի կենտրոնական մուտքի մոտ, ևս երկուսը` հարևան բնակելի բազմաբնակարան շենքի բակում։
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են ԴԺՀ կառավարության՝ Ուկրաինայի ռազմական հանցագործությունների փաստագրման հարցերով վարչությունից, դատելով հրթիռակոծության վայրում հայտնաբերված բնորոշ բեկորներից, Ուկրաինայի զինուժը HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է կիրառել:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։