Միխայիլ Բոյարսկուն տեղափոխել են հիվանդանոց. ԶԼՄ

Միխայիլ Բոյարսկի
Բոյարսկու հոսպիտալացման պատճառը սրտի իշեմիկ հիվանդությունն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Դերասան և երգիչ Միխայիլ Բոյարսկուն շտապ հիվանդանոց են տեղափոխել Սանկտ Պետերբուրգում։ Տեղեկությունը հայտնում է «Shot» Telegram–յան ալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նա այժմ գտնվում է Մարիինյան հիվանդանոցի սրտաբանության բաժանմունքում։ Բոյարսկու հոսպիտալացման պատճառը սրտի իշեմիկ հիվանդությունն է։ Բժիշկները փորձում են կայունացնել ժողովրդական արտիստի վիճակը։
Բոյարսկին հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության մեքենայով։
2023 թվականի վերջին հայտնի դարձավ, որ Բոյարսկին հոսպիտալացվել է սրտի կաթվածով։ Սակայն Ամանորից առաջ նա դուրս էր գրվել անհրաժեշտ բուժում ստանալուց հետո։