ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը այսօր ասուլիսի ընթացքում հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի 2025 թվականի ընթացքում։
Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ–ները, Հաքան Ֆիդանը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների մասին, նշել է, թե տարածաշրջանում մնայուն խաղաղության համար պատմական առիթ է բացվել։
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև չհամաձայնեցված մի քանի կետ է մնացել, և Թուրքիան հույս ունի, որ խաղաղության համաձայնագիրն արդեն 2025-ին կստորագրվի»,–ասել է Ֆիդանը։
Նա հատուկ շեշտել է, թե այդ հարցում աչքի է ընկնում «Փաշինյանի դրական, խիզախ պահվածքը»։