Ալիևի խաղադրույքներից մեկը հայ–ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամն է. Սուրեն Սուրենյանց

Sputnik
Աշխարհում ու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն այսօր Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում մեկնաբանել է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
«Ալիևի խաղադրույքներից մեկը հայ–ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամն է»,– արձանագրել է բանախոսը` հավելելով, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի միջոցով փորձի կանխատեսելի հրաբերություններ ունենալ Թուրքիայի հետ։
Ի թիվս այլ հարցերի Սուրենյանցն անդրադարձել է նաև այսպես կոչված «Զագեզուրի միջանցքի» նկատմամբ Իլհամ Ալիևի հնչեցրած սպառնալիք–պահանջին` պատասխանելով հարցին, թե տարածաշրջանային դերակատարներից որ երկիրը իրական սպառնալիքի դեպքում ի զորու կլինի պաշտպանել Հայաստանի ու նաև սեփական շահերը։