«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի երեկվա նիստում քնարկվել էին բնապահպանական խնդիրներ, մասնավորապես` անտառների պահպանության ու ապօրինի ծառաատումների հարցերը։
Մամուլին հասած տեղեկություններով` քննարկումը բավական թեժ է եղել։ Պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նույնիսկ քաշքշել են իրար։ Փաշինյանն էլ այդ միջադեպից հետո հեռացել կուսակցության գրասենյակից։
Մամուլի տեղեկություններով` վեճի պատճառը եղել է Տավուշում տիրող խայտառակ բնապահպանական վիճակի ու ապօրինի ծառահատումների համար Հայկ Սարգսյանի` Տավուշի մարզպետին ուղղված քննադատությունը։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր հրավիրած ասուլիսում հերքել է մամուլում տարածված տեղեկությունները։
Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` նախարարը մասնավորապես ասել է. «Միջադեպ ուղղակի չի եղել։ Քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկերներ ուղղակի խոսել են։ Բայց որևէ քաշքշուկ չի եղել, որևէ քաշքշուկի ականատես չեմ եղել»։