Միջազգային իրավական վեճերը միտված են պատերազմը կանխարգելելուն. Եղիշե Կիրակոսյան

Sputnik
Միջազգային իրավական վեճերը միտված են պատերազմը կանխարգելելուն. լրագրողների հետ ճեպազրույցում ասել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կհրաժարվի միջազգային իրավական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած իր գործերից։Եղիշե Կիրակոսյանը խորհուրդ տվեց այդ հարցով դիմել ԱԳՆ, քանի որ բանակցություններում հիմնական դերակատարը այդ գերատեսչությունն է։
«Իմ կարծիքով իրավական վեճերի հիմնական իմասը խաղաղության հաստատումն է։ Երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճ և տարաձայնությունները լուծվում են քաղաքակիրթ, միջազգային իրավունքով նախատեսված եղանակով, դա նաև ուժի կիրառում բացառել է նշանակում, պատերազմը բացառել է նշանակում»,– ասել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած տարի իր վերջին հարցազրույցում չէր բացառել, որ խաղաղության պայմանագրի համատեքստում Հայաստանը կհրաժարվի միջազգային դատական ատյաններում ընդդեմ Ադրբեջանի ներկայացրած հայցերից։
Փաշինյանը, թեև ընդգծել էր, որ այդ գործընթքացը պետք է գործի հայելային տարբերակով, այսինքն՝ Ադրբեջանը նույնպես պետք է հրաժարվի իր դատական հայցերից, բայց ադրբեջանական կողմի լռությունը ենթադրությունների առիթ տվեց, թե Հայաստանն այս զիջումը ևս միակողմանի կանի։