Տպավորություն է, որ աչքիդ առաջ աշխարհի ամենաողբերգական ֆիլմն է բեմադրվում. Վրույր Թադևոսյան

Sputnik
Հրդեհված Լոս Անջելեսում իրադրությունը շարունակում է ողբերգական մնալ, հրշեջներին արդեն երրորդ օրն է` չի հաջողվում մարել երկու ամենախոշոր օջախները։
Հայաշատ Լոս Անջելես քաղաքում վերջին տվյալներով առնվազն 5 եկեղեցի է այրվել, 7 դպրոց և 2 խոշոր գրադարան։Վնասի չափը որոշ գնահատականներով 135-150 միլիարդ դոլար է կազմում։ Բայց թիվը վերջնական չէ, քանի որ հրդեները դեռ շարունակվում են։
«Տեսարանը հոլիվուդյան ֆիլմ է հիշեցնում։ Տպավորություն է, որ աչքիդ առաջ աշխարհի ամենաողբերգական ֆիլմն է բեմադրվում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է լոսանջելեսաբնակ լրագրող, հաղորդավար Վրույր Թադևոսյանը։**