ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ հայաշատ Կալիֆոռնիա նահանգում արդեն երկրորդ օրը մոլեգնող հրդեհների կապակցությամբ։ Համապատասխան ցավակցական հաղորդագրությունը հրապարակված է գերատեսչության X-ի պաշտոնական էջում։
«Մենք վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերից։ Ցավակցություն ենք հայտնում տուժածների, այդ թվում՝ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը շուտափույթ ապաքինում է մաղթել տուժածներին։ Հույս հայտնել, որ արագորեն կվերացվեն հրդեհի հետևանքներ, ու հասարակության կյանքը լիովին կվերականգնվի։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան։ Նշենք, որ պաշտոնական տվյալներով` հրդեհների հետևանքով 5 մարդ է մահացել։
Լոս Անջելեսի շրջանում հունվարի 7–ից բռնկված հրդեհների ընդհանուր մակերեսը, Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության տվյալների համաձայն, հասել է գրեթե 11 հազար հեկտարի: Հրդեհը ոչնչացրել է ավելի քան 1000 շինություն