ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և գտնվում է կոմայի մեջ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Մինչև վերջ չէի ուզում, բայց քանի որ արդեն սկսել են զանգահարել լրագրողները, ինքս կգրեմ։ Ամուսինս՝ Տիգրան Քեոսայանը, կլինիկական մահ է ապրել և կոմայի մեջ է։ Նա, ինչպես շատերը գիտեն, վաղուց շատ հիվանդ սիրտ ունի...», - գրել է Մարգարիտա Սիմոնյանը։
RT-ի ղեկավարը խնդրել է ամուսնու երկրպագուներին և բոլոր ոչ անտարբերներին աղոթել նրա առողջության համար։