Ռուսական բոլոր ավիաընկերությունները 50% զեղչ կսահմանեն երեխաների համար

Ինքնաթիռ
Հիմնական ավիափոխադրողները երեխաների համար 50% զեղչով տոմսերի վաճառք են իրականացրել նաև 2024 թվականի դեկտեմբերի վերջին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Ռուսական 23 ավիաընկերություններ 2025 թվականի հունվարի 1-ից երեխաների համար 50% զեղչ են սահմանել, հունվարի 10-ից զեղչ կտրամադրեն Ռուսաստանի բոլոր ավիաընկերությունները։ Այդ մասին հայտարարել է տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը։
«Փոխադրողների հետ աշխատանքներ են տարվում երեխաներ ունեցող ընտանիքների, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքների տեղափոխման համար 50% զեղչ տրամադրելու ուղղությամբ։ Արդեն այս տարվա հունվարի 1-ից 23 խոշորագույն ռուսական ավիաընկերությունները, որոնց բաժին է ընկնում ուղևորափոխադրումների ավելի քան 95%-ը, բոլոր ներքին ուղղություններով սկսել են մինչև 12 տարեկան երեխաներին զեղչ տրամադրել գործող սակագների շրջանակներում, բացառությամբ բիզնես դասի», - ասել է նախարարը։
Մինչև վերջերս 2 տարեկանից բարձր երեխաների փոխադրման համար գործում էր նույն սակագինը, ինչ մեծահասակների համար։ Անցյալ տարվա աշնանը Պետդումայի պատգամավորներն առաջարկեցին զեղչ սահմանել երեխաների համար։
Մինչև հունվարի 14-ը, Ստարովոյտի խոսքով, ուժի մեջ կմտնի նաև կարգավորումը, որը ավիափոխադրողներին պարտավորեցնում է ապահովել երեխաների և ծնողների համատեղ տեղավորումը օդանավում:
Աշխարհի խոշորագույն բեռնատար ինքնաթիռների օպերատորը պատրաստ է դեպի ՀՀ թռիչքներ կատարել