ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռեժիսոր Տիգրան Քեոսայանին շուտափույթ ապաքինում է մաղթել։
«Նա իմ ընկերն է, այժմ հիվանդ է, և մենք նրան շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Ավելի վաղ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ իր ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, կլինիկական մահ է տարել և այժմ կոմայի մեջ է։