ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Նիժնեկամսկ-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորը հայտարարել է, որ իր մոտ երկու պայթուցիկ սարք կա, հայտնում է «112» Telegram-ալիքը:
Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում։ Տղամարդուն ձերբակալել են։
SHOT Telegram-ալիքն իր հերթին գրում է, որ տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել։
Ալիքի վարկածով՝ տղամարդը հարվածել է ուղևորուհիներից մեկին, որը փորձում էր հանգստացնել նրան թռիչքի ժամանակ։
Սրահի ստուգման և կասկածյալի խուզարկության ժամանակ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել: Այս պահին կինոլոգները ստուգում են ինքնաթիռի բեռնախցիկի հատվածը։