Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ

Հրշեջներին չի հաջողվում մեկուսացնել հրդեհը ուժեղ քամիների հետևանքով, զոհերի թիվը կարող է ավելանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Նրա խոսքով՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում է բնականոն։
«Գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղական իշխանությունների, մասնավորապես Լոս Անջելեսի և Գլենդելի քաղաքապետարանների, համայնքային կառույցների հետ»,- ասաց Բադալյանը։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով` հրդեհների հետևանքով 5 մարդ է մահացել։ Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան հայտարարել է, որ հրդեհները դեռ չեն մեկուսացվել, զոհերի թիվն էլ կարող է ավելանալ: Իրավիճակը սրվում է ուժեղ քամու և չոր եղանակի պատճառով։
Լոս Անջելեսի շրջանում հունվարի 7–ից բռնկված հրդեհների ընդհանուր մակերեսը, Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության տվյալների համաձայն, հասել է գրեթե 11 հազար հեկտարի: Հրդեհը ոչնչացրել է ավելի քան 1000 շինություն