ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Լիբանանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ երկրի նախագահ է ընտրել բանակի հրամանատար Ժոզեֆ Աունին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին։
«Գեներալ Աունի թեկնածությանը կողմ են քվեարկել 128 պատգամավորներից 99-ը», - նշել է նա:
Այսպիսով Ժոզեֆ Աունը հավաքել է անհրաժեշտ 86–ից շատ քվե։
Պատգամավորներից մեկը, փչացնելով քվեաթերթիկը, այնտեղ գրել է ամերիկացի քաղաքական գործիչ Բերնի Սանդերսի անունը։